close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«44 օր շարունակ մեզ խաբում էին, որ ճակատում ամեն ինչ լավ է և հանկարծ 45-րդ օրը կապիտուլյացիա՞». չեխական Haló noviny պարբերականի անդրադարձը ԼՂ շուրջ զարգացումներին

Աշխարհ

26 Նոյեմբերի 2020, 22:36
 «44 օր շարունակ մեզ խաբում էին, որ ճակատում ամեն ինչ լավ է և հանկարծ 45-րդ օրը կապիտուլյացիա՞». չեխական Haló noviny պարբերականի անդրադարձը ԼՂ շուրջ զարգացումներին

Չեխական Haló noviny պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին՝ ներկայացնելով շարքային արցախցիների վերաբերմունքն այդ ամենին: Աղբյուրը, մասնավորապես, զրուցել է Լեռնային Ղարաբաղում հանքափորների հերթափոխի ղեկավար, արցախյան առաջին պատերազմի մասնակից Արթուր Ֆարսիյանի հետ:

Խոսելով Արցախյան վերջին պատերազմի ավարտի մասին, Ֆարսիյանն ասել է.«Գիշերը, երբ իմացանք, որ պատերազմն ավարտված է, շատ ուրախացանք: Բայց երբ հաղորդագրություններ սկսեցին գալ այս պայմանավորվածության բոլոր կետերի վերաբերյալ, մենք ցնցված էինք: Ինչպես կարող էր պատերազմի 44 օրվա ընթացքում Հայաստանի ղեկավարությունը այդպես խաբել մարդկանց: Հայկական բանակը հաջող ռազմական գործողություններ է իրականացնում, մենք հաջողությամբ պաշտպանում ենք մեր հողը և վերահսկում իրավիճակը: Եվ հանկարծ 45 օր անց կապիտուլյացիա՞: Այս ամբողջ ընթացքում հայկական հեռուստատեսությունը հավաստիացնում էր, որ, ընդհանուր առմամբ, ճակատում ամեն ինչ լավ է ընթանում: Եվ ոչ մի բառ չասվեց այն մասին, որ իրավիճակն այդքան ողբալի էր:

Եվ հետո հանկարծ, 45 օր անց, հեռուստատեսությամբ հաղորդվում է, որ, համաձայն ստորագրված հայտարարության, մեր շատ շրջաններ հանձնվում են Ադրբեջանին: Մեզ համար շատ դժվար էր հավատալ դրան: Ուղղակի շոկ էր: Մենք դեռ չենք հասկանում, թե ինչու էր Հայաստանի ղեկավարությունը 44 օր մեզ խաբում: Ինչու չէինք կարող խոստովանել մինչև մեր տարածքները կորուստը: Շուշիի մոտ, մարտերի վերջին շաբաթվա ընթացքում շատ երիտասարդներ են զոհվել:Բառացիորեն սպանդ է տեղի ունեցել: Ինչի՞ համար էր այս կոտորածը, եթե չպիտի կարողանայինք հաղթել: Ինչի՞ համար են տղաները մահացել»:

Ֆարսիյանը միևնույն ժամանակ նշել է, որ Արցախի հայ բնակիչները բացասական վերաբերմունք չունեն ռուս խաղաղապահների նկատմամբ:

«Խաղաղապահների նկատմամբ բացասական վերաբերմունք չկա: Մենք նրանց շատ ավելի շուտ էինք սպասում: Մենք կարծում էինք, որ Ռուսաստանը, Ֆրանսիայի և Ամերիկայի հետ միասին, կմիջամտեն: Հասկանալի է, որ խաղաղապահ ուժերը կանգնելու են այն սահմանների վրա, որոնք գոյություն ունեն այսօր: Նրանք չեն կարող մեզ հետ վերադարձնել կորցրած հողերը: Եվ եթե ինչ-որ սադրանք կատարվի, նրանք անպայման կկատարեն իրենց առաքելությունը: Մարդիկ հակակրանք չունեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերի նկատմամբ: Ընդհակառակը Ռուսաստանը մեզ համար խաղաղության երաշխավոր է»,-նշել է արցախցին:

Նրա կարծիքով երկու ժողովուրդների միջև հնարավոր չէ գտնել այնպիսի եզրեր, որը թույլ կտա վերջ դնել բազմամյա հակամարտությանը:

«Իմ կարծիքով, նման եզրեր չկան: Համոզված եմ, որ Ադրբեջանը կշարունակի պատրաստվել պատերազմի, որպեսզի տարածաշրջանն ամբողջությամբ «մաքրի» այստեղ բնակվող հայերից: Մի օրինակ բերեմ: Այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսական խաղաղապահ ուժերը մտան Ղարաբաղ, ադրբեջանական կողմի որոշ ներկայացուցիչներ ասում էին, որ Ռուսաստանը գողացել է իրենց հաղթանակը, և որ նրանք կարող էին հայերի վերջը տալ և ամբողջությամբ վերցնել Լեռնային Ղարաբաղը: Թուրքիայի և այլ երկրների օգնությամբ Ադրբեջանը կփորձի գրավել տարածաշրջանը, զավթել այն: Ճիշտն ասած, ես չեմ հավատում, որ մենք կարող ենք գտնել որևէ շփման կետ և վերադառնալ այն կյանքին, որը մենք վարել ենք Խորհրդային միության տարիներին:

Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ այս պատերազմը համարում են երկրորդ հայկական ցեղասպանություն: Եթե Ռուսաստանը հիմա չմիջամտեր և չդադարեցներ այս պատերազմը, ապա, ամենայն հավանականությամբ, Ղարաբաղը ամբողջովին մաքրված կլիներ հայերից: Մենք բոլորս հանգիստ կյանք ենք ուզում, բայց շատ դժվար է պատկերացնել երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը: Անձամբ ես դրան չեմ հավատում»,-նշել է Ֆարսիյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica