close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձերբազատվել է պետք փրկչի բարդույթից. Խաչատուր Ստեփանյան

Քաղաքական

26 Նոյեմբերի 2020, 21:39
 Ձերբազատվել է պետք փրկչի բարդույթից. Խաչատուր Ստեփանյան

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը գրում է.

«2018 թ. ՀՀԿ-ն, և ոչ միայն, Սերժ Սարգսյանին այլընտրանք չէին տեսնում: Իշխողների կողմից մատուցվող այլընտրանք չտեսնելու բարդույթը հունից հանեց և միաժամանակ բթացրեց հասարակությանը, որի ցասումը հասավ նրան, որ գնաց կառավարման հմտություններից բացարձակապես զուրկ մեկ այլ «փրկչի» հետևից: Ժամանակին ՀՀԿ-ն պարտավոր էր այլընտրանք ունենալ: Եթե իրոք չուներ այլընտրանք, ապա դա նրա մեծագույն ձախողումներից մեկն էր:
 
Հիմա հասարակությանը նույն սցենարն է մատուցվում: Փրկիչը միակն է, իսկ այլընտրանքը՝ ըստ նոր մատուցողների, հին «փրկիչը», որը մերժվել է: Եվ ըստ այդմ, պետք է ապավինենք գործող «փրկչին»:
 
Չկողմնորոշվող, ամեն ինչից հուսատատ զանգվածները չգիտես ինչո՞ւ փրկչի անվերջ որոնումներում կանգ ենք առնում գործող կամ մերժված փրկչի վրա:
 
Ո՛չ, հայ ժողովուրդը դեռ այդքան չի դեգրադացվել, որ այսքան սահմանափակվի նրա լուրջ խորհելու, ինքնակազմակերպվելու, ընտրություն և փրկություն գտնելու իր հնարավորությունը:
 
Ինքնանվաստացումների շարանը պետք է կասեցնել: Այլընտրանք չունենալու թեզը հերթական ինքնանվաստացումն է:
 
Մեր ժողովուրդը պարտավոր է, մենք պարտավոր ենք ձերբազատվել փրկչի բարդույթից և ինքներս մեզ փրկենք: Ճիշտ այլընտրանք միշտ էլ եղել է, և հիմա էլ կա....»:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica