close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուր և հակասական զգացումներ ապրեցինք առաջնագծում, երբ հասկացանք, որ թիկունքում ճիշտ վերաբեմունք չկա․ Գարագավորյան

Քաղաքական

26 Նոյեմբերի 2020, 20:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուր և հակասական զգացումներ ապրեցինք առաջնագծում, երբ հասկացանք, որ թիկունքում ճիշտ վերաբեմունք չկա․ Գարագավորյան

Պատերազմի առաջին օրից Դաշնակցության «Կամավորական շարժման» վաշտի կազմում առաջնագծում էր ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանը և միայն օրերս է վերադարձել։

«Սարսափելի և սուր հակասական զգացումներ են, երբ զինվորը, հատկապես ՀՅԴ գումարտակի, և մնացած բոլոր զինծառայողները և կամավորները, որ գնացել են արյան գնով պաշտպանելու մեր հազարամյա արդար իրավունքները և անվտանգությունը, հանկարծ իմանում են, որ թիկունքում համապատասխան վերաբերմունք չկա, ինչ առկա է առաջնագծում»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Մելիք Գարագավորյանը։

Նա վստահեցրեց, որ, հակառակ բազմաթիվ դժվարությունների, սպառնալիքների և վտանգների, հայ զինվորների մարտական տրամադրվածությունը, ռազմաճակատի ամբողջ երկայնքով, բարձրագույն մակարդակի էր։ Այնինչ ապրումները չափազանց սուր էին, երբ զգացին, որ թիկունքում ամեն ինչ այն չէ։

«Զգալի էր հատկապես քաղաքական վերնախավի հարափոփոխ և պարտվողական ելույթներով, պարտվողական խոսքերով հանդես գալը։ Անկարելի է մոռանալ վարչապետի առաջին օրվա ելույթը ԱԺ-ում, ուր ակնարկություն եղավ պարտվելու։ Կարելի չէ մտահան անել, որ ՀՀ վարչապետն առաջին իսկ օրվանից պատերազմի ուրվագծված լինելը բացահայտեց և իր հռչակավոր ելույթի ընթացքում հայտարարեց, որ նույնիսկ եթե պարտվենք պատերազմը, մենք ամեն պարագայում հաղթական ժողովուրդ ենք։ Առնվազն ինձ համար հետաքրքրական էր, և վստահ եմ բոլոր կռվող տղաների համար, թե ինչո՞ւ վարչապետը առաջին իսկ օրվանից պարտության ակնարկությունը պիտի աներ»,-ասաց Մելիք Գարագավորյանը։

Թիկունքում կազմակերպչական աշխատանքը, ըստ Գարագավորյանի, թերացել է թե՛ սպառազինության, թե՛ քաղաքական, դիվանագիտական առումներով և թե՛ ազգային ներուժը համախմբելու առումով։

«Թիկունքում քաղաքական վերանախավը զբաղված է, պիտի չուզեի ասել, երկրոդական խնդիրներով։ Թիկունքում քաղաքական, դիվանագիտական և հարաբերական աշխատանքները չեն համապատասխանում ռազմաճակատում ռազմական գործողություններին։ Դա վերաբերում է նաև Ռուսաստանի Դաշնության հետ ՀՀ փոխհարաբերություններին, ՀՀ բարեկամ Իրանի հետ հարաբերություններին։ Պառակտվածությամբ, անորոշ կասկածանքով է քաղաքական վերնախավը վերաբերվում ռազմաճակատում տեղի ունեցած իրադարձություններին»,-ասաց նա։

Եռակողմ հայտարարության մասին լուրը Մելիք Գարագավորյանն ու զինակից ընկերները իմացել են, երբ տակավին գտնվում էինք ռազմաճակատում։

«Այդ լուրը, պետք է ասել, որ սարսափելի անդրադարձ ունենալով հանդերձ, ՀՅԴ գումարտակի տղոց մարտական տրամադրվածությունը բացարձակ չնվազեցրեց, հակառակը, մինչև այսօր ասում ենք, որ ազգային ազատագրական պայքարը մեզ համար կշարունակվի, մեզ համար պատերազմն ավարտված չէ»,-ասաց նա։

Սա, սակայն, չի նշանակում, որ անպայման պետք է ռազմական եղանակով կարգավորվեն խնդիրները, այլև քաղաքական, դիվանագիտական, ազգային միասնականությամբ, ուժերի գերլարումով պետք է վերադարձնել այն բոլոր դիրքերը, որոնց զբաղեցմամբ կարելի է ապահովել հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի անվտանգությունը։

«Մենք բնավ կողմ չենք եղել պատերազմին, մենք բանակցային գործընթացով կարգավորելու կողմնակից ենք, սակայն պատերազմի պատրաստվելը լավագույն ձևն է պատերազմի կանխելու։ Պատերազմով հող վերադարձնելու կոչ մենք ո՛չ երեկ ենք արել, ո՛չ վաղը, այլ քաղաքական, դիվանգիտական, համազգային ճակատով։ Սակայն, այսօրվա դրությամբ, իմ կարծիքով անհրաժեշտ ճիգը կատարված չէ։ Հավանաբար, մեր դաշնակից երկրների հետ վստահությունը պետք է վերականգնվի, որ, ազգը համախմբելով, այս հայտարարությունը բեկանել տանք և վերստին սկսենք բանակցությունների այլ ձևաչափով առաջ գնալ»,-ասաց Մելիք Գարագավորյանը։

Նա անխախտ է համոզման մեջ, որ չպետք է ընդունել այս հայտարարությունը․ «Այս հայտարարությունը կատարված իրողություն մըն է, որը պետք է շրջել։ Ո՛չ սփյուռքյան հատվածը, ո՛չ էլ Հայաստանի բնակչությունը չի կարող սա հասկանալ, հատկապես որ այնքան ականված կետեր կան թե՛ ստորագրությանը նախորդող օրերին, թե՛ հետո»։

Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Սփյուռքը երբեք չի կարող համակերպվել, Սփյուռքը չի կարող հանդուրժել գերտերությունների երկաթե փշալարերով տրված որոշումները Արցախի կարգավիճակի մասին։ Սփյուռքի հետ խոսելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն, Սփյուռքի հետ խոսելու համար անհրաժեշտ է այնպիսի ղեկավարություն, որը կարողանա իր քաղաքական քայլերով ապացուցել, որ իր համար «հայրենիք» հասկացությունը ամեն ինչից վեր է»,-ասաց Մելիք Գարագավորյանը։ 

Նա ընդգծեց, որ այսօր ոչ միայն 20 կազմակերպություններն են Փաշինյանի հրաժարականը պահանջելու կոչով հանդես գալիս, այլև ամբողջ Սփյուռքը մեկ մարդու նման դժվար, անկարելի, անհանդուրժելի է համարում Փաշինյանի ստորագրած հայտարարությունը։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

Հունվարի 20-ի աստղագուշակ
20 Հունվարի 2021, 10:38 Հունվարի 20-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում
20 Հունվարի 2021, 09:52 Եղանակը Հայաստանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica