close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռազմական դրության չեղարկումից հետո ընդդիմությունն անվստահություն կհայտնի վարչապետին. Իվետա Տոնոյան

Քաղաքական

26 Նոյեմբերի 2020, 15:56
 Ռազմական դրության չեղարկումից հետո ընդդիմությունն անվստահություն կհայտնի վարչապետին. Իվետա Տոնոյան

Կարծում եմ` իշխանություններն այսօր բավարար չափով ազնվություն եւ պարկեշտություն չունեցան խոստովանելու, որ ռազմական դրությունը չեղարկելու հիմքում ընկած է այն վախը, որ խորհրդարանական ընդդիմությունը դրանից անմիջապես հետո հանդես է գալու վարչապետին  անվստահություն հայտնելու  նախաձեռնությամբ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Եթե իշխանություններըն իրենց մեջ գտնեն բավարար չափով քաղաքական կամք, պարկեշտություն, ազնվություն եւ, ի վերջո, հայրենասիրություն ու չեղարկեն ռազմական ռեժիմը, բնականաբար, մենք մեր հետագա քայլերի մասին կբարձրաձայնենք»,- ասել է նա:

Տոնոյանի կարծիքով` վարչապետի հեռանալուց հետո պետք է գա կառավարության այն կազմը, որը կարող է երկիրը հանել ստեղծված օրհասական եւ խայտառակ վիճակից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica