close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավրովը հայտարարել է Մոսկվայի եւ Մինսկի գործերին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջամտության փորձերի մասին

Աշխարհ

26 Նոյեմբերի 2020, 16:52
 Լավրովը հայտարարել է Մոսկվայի եւ Մինսկի գործերին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջամտության փորձերի մասին

ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն փորձում են ակտիվորեն ազդել Ռուսաստանի եւ Բելառուսի ներքին գործընթացների վրա, արեւմտյան առաջնորդները դա չեն էլ թաքցնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք խոսել ենք հարաբերությունների մասին, որոնք ստեղծվել են մեր երկրների եւ Արեւմուտքի, Եվրատլանտյան միության, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի միջեւ: Մենք տեսնում ենք, անկեղծ ասած, թշնամական վերաբերմունք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Բելառուսի Հանրապետության նկատմամբ: Տեսնում ենք մեր երկրների ներքին գործընթացների վրա ակտիվորեն ազդելու փորձեր, այո, ճիշտն ասած, արեւմտյան առաջնորդները դա առանձնապես չեն էլ թաքցնում»,- ասել է Լավրովը՝ ամփոփելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած բանակությունների արդյունքները:

ՌԴ ԱԳ նախարարը Մինսկ էր ժամանել նոյեմբերի 25-ի երեկոյան՝ մասնակցելու երկու երկրների ԱԳ նախարարությունների կոլեգիաների համատեղ նիստին:

Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica