Դատարանը 2016-ին Թուրքիայում հեղաշրջման փորձի մասնակիցներին դատապարտել է ցմահ ազատազրկման
Տարածաշրջան

Թուրքական դատարանը հինգշաբթի ցմահ բանտարկության է դատապարտել 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի մասնակիցներին. հայտնում է Anadolu-ն:
Թուրքիայի զինված ուժերի նախկին բազմաթիվ սպաներ, որոնք, դատախազության մեղադրանքների համաձայն, անմիջական մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին, 3-ից մինչև 79 մեղադրանքով ցմահ ազատազրկման են դատապարտվել: Դատապարտվածների մեծ մասը հանրապետության ռազմաօդային ուժերի օդաչուներ են, որոնք ծառայում էին Թուրքիայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Աքընջը ավիաբազայում:
Այս գործով կա 475 մեղադրյալ: