close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առանց ռազմական դրության էլ հնարավոր է հայրենիքի պաշտպանությունը կազմակերպել․ ՀՅԴ ցուցարարները ԱԺ-ի դիմաց են

Քաղաքական

26 Նոյեմբերի 2020, 13:01
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առանց ռազմական դրության էլ հնարավոր է հայրենիքի պաշտպանությունը կազմակերպել․ ՀՅԴ ցուցարարները ԱԺ-ի դիմաց են

Մենք այստեղ ենք «Իմ քայլի» պատգամավորներին հիշեցնելու, որ պատասխանատու են ժողովրդի առաջ և այսօր պարտավոր են քվեարկել ռազմական դրությունը չեղարկելու օգտին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը, որը մասնակցում է ԱԺ մուտքի մոտ դաշնակցականների կազմակերպած բողոքի ակցիային։

ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռազմական դրությունը երկարաձգելու կամ չեղարկելու հարցը։

«Եթե իրենք այսօր էլ տապալեն սահմանադրական ճանապարհով այս խնդիրը հանգուցալուծելը, մեր պատասխանը լինելու է համարժեք։ Մենք այստեղ սպասում ենք՝ հուսով, որ «Իմ քայլից» ազդակ ենք ստանալու, որ իրենք կողմ են քվեարկելու ռազմական դրության չեղարկմանը։ Մեր արձագանքը կլինի նիստից հետո, երբ պարզ կլինեն արդյունքները։ Յուրաքանչյուրը այսօրվա քվեարկության համար անհատապես պատասխանատվություն է կրելու և մենք հետևելու ենք, որ «Իմ քայլի» պատգամավորները զգան այդ պատասխանատվությունը ամբողջապես»,-ասաց Քրիստինե Վարդանյանը լրագրողներին։

Ռազմական դրության չեղարկումն անհրաժեշտ է ոչ միայն խաղաղ ցույցերի միջոցով քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու համար, այլև իբրև արդյունք արտահերթ ընտրություններ կազմակերպելու և նոր քվեարկությամբ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություններ ձևավորելու համար։

«Հայաստանում ստեղծված ճգնաժամը սահմանադրական լուծման մի եղանակ ունի, որի առաջին քայլը ռազմական դրության չեղարկումն է։ Այն հետագայում արդեն թույլ է տալու Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված կարգով հեռացնել Հայաստանում այժմ լեգիտիմության ճգնաժամ ապրող իշխանություններին և հնարավորինս օպտիմալ ժամանակահատվածում գումարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կամարտահայտվել և ընտրել։ Եթե հայ ժողովուրդը նորից կուզենա Նիկոլ Փաշինյանին քվե տալ, դա հայ ժողովրդի իրավունքն է»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նրա համար մտահոգիչ է, որ կառավարությունը, չվարանելով անգամ բանակը ներքաշել այս ամեն ինչում, ամեն ինչ անում է՝ շարունակելու ռազմական դրությունը։

Իշխանությունների պատրվակը, թե ռազմական դրությունն անհրաժեշտ է, քանի որ դեռ պատերազմի վտանգ կա, չի համոզում ցուցարարներին, քանի որ նրանք չեն հավատում Փաշինյանի քաղաքական թիմին, որը պարզապես իր քաղաքական նպատակների համար օգտագործում է բոլոր բարոյական, անբարոյական, թույլատրելի, անթույլատրելի միջոցները։

«Առանց ռազմական դրության էլ այն, ինչի մասին խոսվում է, հնարավոր է առանց որևէ խոչընդոտի կազմակերպել։ Ռազմական դրությունը իրենք պատերազմի ընթացքում չօգտագործեցին ճակատում բեկում մտցնելու համար, հիմա եկել, մեզ փորձում են համոզել, որ ռազմական դրությունը անհրաժեշտ է հայրենիքը պաշտպանելու համար։ Հայրենիքը պետք էր պաշտպանել պատերազմ սկսելուց էլ առաջ, բայց հատկապես երբ ռազմական գործողությունները ամբողջ ծավալով մեկնարկեցին։ Հիմա ռազմական դրությունը ծառայում է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականությունը ապահովելուն»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Ցուցարարները պաստառներ են պարզել՝ «հողատու հեռացիր», «սրիկա իշխանություն» և այլ գրություններով: 

Մանրամասն՝ տեսանյութում․

Կամք, իմաստություն, սեր
19 Հունվարի 2021, 19:21 HES_VIDEOԿամք, իմաստություն, սեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica