close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքից հետ կանչել Ֆրանսիային

Արցախ

26 Նոյեմբերի 2020, 12:55
 Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքից հետ կանչել Ֆրանսիային

Ադրբեջանի Միլի մեջլիսն առաջարկել է, որ երկրի կառավարությունը դիմի ԵԱՀԿ ղեկավարությանը`հետ կանչելու Ֆրանսիային այս կազմակերպության Մինսկի խմբի համանախագահներից: Այս մասին ասվում է հինգշաբթի օրենսդիր մարմնի ընդունած հայտարարության մեջ՝ ի պատասխան Ֆրանսիայի Սենատի բանաձևի, որով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը` Մինսկի խմբի համանախագահներից հետ կանչելու Ֆրանսիային, որն իր դիրքորոշմամբ և հայտարարություններով վերջին օրերին կասկածի տակ է դնում իր չեզոքությունը»,- ասվում է փաստաթղթում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica