close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ կառավարությունն առաջիկայում կընդունի արցախցիներին աջակցության նոր ծրագիր

Արցախ

26 Նոյեմբերի 2020, 13:42
 ՀՀ կառավարությունն առաջիկայում կընդունի արցախցիներին աջակցության նոր ծրագիր

Պատերազմի հետևանքով տուժած Արցախի քաղաքացիներին միանվագ 68 հազար դրամի աջակցություն տրամադրելու՝ ՀՀ կառավարության հաստատած միջոցառմանը արդեն դիմել է 30 հազար քաղաքացի: Այդ մասին կառավարության նիստում նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ավելացնելով, որ ծրագրի շահառու կարող են լինել մինչև 94 հազար քաղաքացիներ։

Նախարարն ընդգծեց, որ արցախցիներին աջակցության երկրորդ ծրագրով Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերի քաղաքացիները կստանան 300 հազար դրամի միանվագ օժանդակություն:

Բացի այդ՝ բնակավայրը կորցրածների կեցությունն ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ շահառուներ են ոչ թե ընտանիքները, այլ անձինք, և մեկ ընտանիքից մի քանի հոգի կարող է լինել միջոցառման շահառու: «Մենք առաջիկայում կքննարկենք և կընդունենք միջոցառում՝ բնակարանից զրկված քաղաքացիների համար, և ոչ թե ընտանիքները, այլ անհատները կլինեն շահառու: Հույս ունեմ՝ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ իրականացնել հաշվառումը, որ ծրագիրը ճիշտ գործի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և այնտեղ բնակություն հաստատեն:

Վարչապետը շեշտեց՝ սա է լինելու այդ ծրագրերի բովանդակությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica