Ստեփանավանը նոր ղեկավարի պաշտոնակատար ունի
Քաղաքական

Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արմեն Գրիգորյանը։ Այսօր ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը համայնքապետարանի աշխատակիցներին և ՀՈԱԿ֊ների տնօրեններին է ներկայացրել Արմեն Գրիգորյանին։
ՀՀ վարչապետի որոշման համաձայն՝
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
Արմեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ստեփանավանի 61-ամյա քաղաքապետ Մանվել Ղարաքեշիշյանը։ Նա քաղաքը ղեկավարում էր 2012 թվականից։