ՈՒՂԻՂ. ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել
Քաղաքական

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով արտահերթ նիստը:
«Ռազմական դրությունը վերացնելու մասին» խորհրդարանի որոշման նախագիծ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Հիշեցնենք՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել որոշման նախագծի վերաբերյալ:
Արտահերթ նիստում որոշման նախագծի քննարկման համար, անհրաժեշտ է, որ այն քվեարկությամբ ընդգրկվի նիստի օրակարգում:
Օրենսդիրի նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։