close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սամվել Բաբայանի թիմն իրեն անհասկանալի է պահում. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

26 Նոյեմբերի 2020, 09:19
 Սամվել Բաբայանի թիմն իրեն անհասկանալի է պահում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Սամվել Բաբայանը «հանցավոր» որակեց Հայաստանի եւ Արցախի ղեկավարների կայացրած որոշումը եւ որպես բողոքի նշան՝ նոյեմբերի 10-ին հայտարարեց, որ դադարեցնում է Արցախի ԱԱԽ քարտուղարի լիազորությունները եւ չեղարկում Արայիկ Հարությունյանի հետ իր կուսակցության հետընտրական համաձայնագիրը, որի արդյունքում իր թիմակից պաշտոնյաները՝ նախարար եւ փոխնախարարներ, հրաժարականի դիմումներ գրեցին, սակայն Արցախի ԱԺ-ում նրա թիմը ստվերային աջակցություն է ցուցաբերում «Ազատ հայրենիքին»։ Նրա կուսակիցները չեն հրաժարվել ԱԺ հանձնաժողովների նախագահի, տեղակալի պաշտոններից։

Ավելին, նրանք մերժում են ընդդիմադիրների բոլոր նախաձեռնությունները՝ հրավիրել արտահերթ նիստ եւ լսել կառավարության պարզաբանումները։ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն ասում է, որ Բաբայանի թիմակիցներն անհասկանալի պահվածք են դրսեւորում, թե ինչու՝ չգիտի, բայց զարմացած է Բաբայանի հրապարակային հայտարարությունների եւ խմբակցության պահվածքի հակասություններից։

«Հայաստանից լսում ենք, որ ցանկանում են մի ծրագիր իրագործել՝ Սամվել Բաբայանին հանձնել իշխանությունը»,- ասաց նա՝ առաջարկելով այս համատեքստում դիտարկել Բաբայանի խմբակցության պահվածքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica