close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին լուրը. Sputnik Արմենիա

Քաղաքական

25 Նոյեմբերի 2020, 22:35
 ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին լուրը. Sputnik Արմենիա

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակն առայսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմագերիների փոխանակում չի իրականացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Մինչ այսօր Կարմիր խաչի գործադրած ջանքերի շնորհիվ հայկական կողմին է փոխանցվել տարեց մի կին եւ մեկ քաղաքացու դի։ Գերիների փոխանակման այլ գործընթաց Կարմիր խաչի մասնակցությամբ տեղի չի ունեցել»,–ասել է Ամատունին։

Տեղեկացնենք, որ տարածաշրջանում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է զբաղվում գերիների` հայրենիք վերադառնալու հարցերով։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասել էր, թե նախօրեին գերիների փոխանակում եղել է, սակայն թվեր հայտնել չի կարող:

Ավելի ուշ մեզ զանգահարեցին Նազելի Բաղդասարյանի գրասենյակից ու տեղեկացրեցին, որ պատգամավորը խոսել է ոչ թե գերիների, այլ՝ դիերի փոխանակման մասին։

Այս օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում տարբեր գերատեսչությունների առջեւ. անհետ կորածների եւ գերիների ծնողները պահանջում են, որպեսզի իրենց երեխաների մասին ինչ–որ լուր հայտնեն։

Հավելենք, որ արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմի գերիների ու անհետ կորածների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Նոյեմբերի 20-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անուններ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica