close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ զինվորների՝ Իրանում գտնվելու մասին լուրերը չեն հաստատվում

Հասարակություն

25 Նոյեմբերի 2020, 18:39
 Հայ զինվորների՝ Իրանում գտնվելու մասին լուրերը չեն հաստատվում

ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես գիտեք, վերջին օրերին սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ ՀՀ-ն և Իրանը պաշտոնական հայտարարություններում չեն հաստատել այդ տեղեկությունը, այնուամենայնիվ, շարունակում եմ նամակներ ստանալ մեր քաղաքացիներից՝ վերստին այդ լուրերի իսկությունը ճշգրտելու պահանջով:

Որպես ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ վերջին օրերին մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր գործընկերների հետ, քիչ առաջ հանդիպել եմ նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, որի խոսքով՝ այս պահի դրությամբ վերոնշյալ լուրերը չեն հաստատվել»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica