Հացադուլին միանալու որոշում է կայացրել նաեւ 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը
Քաղաքական

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ցավով տեղեկացնում եմ, որ հակառակ մեր բոլոր հորդորներին, հացադուլին միանալու որոշում է կայացրել նաեւ 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։ Նա անդրդվելի էր։ Միայն պայմանավորվեցինք, որ կգիշերի տանը»։
Հիշեցնենք՝ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն արդեն 3 օր է, ինչ անժամկետ հացադուլ է հայտարարել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: