close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Սարգսյանը ցավակցել է Զավեն Սարգսյանի ընտանիքին և հարազատներին

Հասարակություն

25 Նոյեմբերի 2020, 16:32
 Արմեն Սարգսյանը ցավակցել է Զավեն Սարգսյանի ընտանիքին և հարազատներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Փարաջանովի թանգարանի հիմնադիր և երկարամյա տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ, ցավակցություն է հղել նրա ընտանիքին և հարազատներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Զավեն Սարգսյանն արվեստի մարդ էր իր էությամբ։ Լուսանկարչությունն ուղիղ ճանապարհով նրան ներքաշեց արվեստի աշխարհ, որտեղ նա բախտ ունեցավ մտերմանալ նաև աշխարհահռչակ Փարաջանովի հետ՝ անմահացնելով հանճարի կյանքի ու գործունեության անկրկնելի պահերը: Սերգեյ Փարաջանովի թանգարանն այսօր Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող մշակույթի օջախներից է, հայ մշակույթի, այդ թվում՝ Փարաջանովի բազմազան ժառանգության հանրահռչակման կարևոր օղակներից մեկը։ Եվ դա շնորհիվ ինչպես տաղանդավոր ռեժիսորի անձի, այնպես էլ նրա

ժառանգության անխոնջ պահապանի՝ Զավեն Սարգսյանի ջանքերի ու նվիրվածության»,-մասնավորապես ասվում է նախագահի ցավակցական խոսքում: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica