Շուշին հանձնելը քաղաքական որոշում էր, ոչ թե ռազմական. Պեգով
Արցախ

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ նոյեմբերի 7-ին, երբ Ալիևը հայտարարել էր Շուշի քաղաքը գրավելու մասին, քաղաքում կար ընդամենը վեց ադրբեջանցի դիպուկահար: Քաղաքի նկատմամբ որևէ վերահսկողության մասին խոսք լինել չէր կարող:
Ավելին՝ եռակողմ հայտարարության ստորագրման պահին Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում էին գտնվել Շուշիում, և մարտեր էին ընթանում քաղաքի համար:
Նրա խոսքով՝ Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելու որոշումը քաղաքական էր, այլ ոչ թե ռազմական: