close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու Մարկոս Հարությունյանը հրաժարվեց իր պաշտոնից

Հասարակություն

25 Նոյեմբերի 2020, 12:36
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու Մարկոս Հարությունյանը հրաժարվեց իր պաշտոնից

Երեկ Երևանի ավագանու հերթական նիստում հայտնի դարձավ, որ ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

«Ամիսներ առաջ նաև Արթուր Մեսչյանն ասաց, որ իրենց՝ «Իմ քայլի» ավագանիները, սաբոտաժ են անում անգամ իր դեմ, խոչընդոտելով Ֆիրդուսի և մնացած այլ շինարարություններին։ Ուստի չեմ ցանկանում պատասխանատվություն վերցնել, քանի որ մեր խմբակցությունից միայն ես եմ այդ հանձնաժողովում, բոլորն իմ «Իմ քայլից» են, փաստացի ինչ որոշեն, այն  էլ պիտի անեն։ Ես չեմ ցանկանում մաս կազմել այդ ամենին»,- Yerkir.am-ի հետ զրույցում պաշտոնից հրաժարվելը հիմնավորեց  ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը։

Ըստ նրա՝ Երևան քաղաքում շինարարության ոլորտում կտրուկ ակտիվություն էր հարկավոր՝ շինարարական բում, որն այդպես էլ տեղի չի ունեցել: «Հանձնաժողովի նիստերի ժամանակ բազմաթիվ հարցերի քննարկման դեպքում, երբ եկել ենք դրական եզրակացության, ես ունեցել եմ իմ կարծիքը, կարողացել եմ բացատրել, սակայն «Իմ քայլի» իմ գործընկերները ցանկանում էին բոլոր ֆունկցիաներն իրենք անել, անգամ գլխավոր ճարտարապետի՝ ճարտարապետական վարչության ֆունկցիան։ Ես իրենց բացատրել եմ, որ եթե չունենք նեղ մասնագիտական գիտելիքներ, ուրեմն պետք է քթներդ չմտցնենք այդ գործերի մեջ»,- պատմում է Մ․ Հարությունյանն ու ցավով արձանագրում, որ իր այդ ջանքերն անօգուտ են եղել։

Անդրադառնալով օրեր առաջ իրեն բերման ենթարկելուն և իր վրա քրեական գործ հարուցելուն՝ Մ․ Հարությունյանը այդ ամենն անհիմն ու անօրինական համարեց. «Քրեական գործ հարուցելու ոչ մի հիմք չկար, տեսագրությունն էլ կա, որ ես ընդամենը փողոցն եմ անցնում։ Բերման ենթարկելուց հետո, 3 ժամվա ընթացքում, պետք է ինձ բաց թողնեին, բայց փոխարենը հրավիրել էին ոստիկանական մեքենա և ինձ հրավիրում էին քննչական կոմիտե, որի իրավունքը չունեին։ Ես հարցրեցի՝ սա հրավե՞ր է, ասացին՝ այո։ Մերժեցի այն, եկա տուն ու մինչև առ այսօր սպասում եմ ծանուցմանը, որպեսզի ներկայանամ քննչական մարմին»։

Ավագանու ԲՀԿ անդամը ևս մեկ անգամ պնդում է. «Այո, ես դեմ եմ այս իշխանություններին, պայքարում եմ իշխանության հեռացման համար և պայքարելու եմ այնքան, որքան հարկավոր է»: Հիմնավորում է․ «Ներկայիս իշխանությունները միայն մտածում են, թե ում կարելի է մեղադրել, իրենց սեփական մեղքն ում վրա կարելի է բարդել, որպեսզի իրենց «գործերից» շեղեն հանրությանը։ Վստահ եմ՝ ժողովուրդը տեսնում է ու իրենց չի հաջողվելու»։

«Ինչո՞ւ քաղաքապետ Հայկ Մարությանի կազմավորած ջոկատը հասավ պատերազմի ավարտից հետո» հարցին Մ․Հարությունյանն արձագանքեց. «Պատերազմի դաշտում ինչուներ չեմ փնտրում»։

Իսկ ԲՀԿ-ի հասցեին վարչապետի հնչեցրած մեղադրանքներին, թե եթե կուսակցությունն ավելի շուտ ջոկատ կազմեր ու մեկներ, ապա Շուշին չէինք կորցնի, ԲՀԿ անդամը հակադարձեց․ «Եթե ուզում էին, որ ԲՀԿ-ն շուտ անցներ գործողությունների, նախ պետք է հասկանային, որ ԲՀԿ ղեկավարին ԱԱԾ-ում պահելը ոչ մի լավ բանի չի բերելու։ Մեզ պետք էր մեր առաջնորդը, որ կարողանայինք ավելի ճիշտ կազմակերպված մեկնել առաջնագիծ։ Իսկ նրան պատերազմից  20 օր հետո նոր ազատ արձակեցին, որից հետո էլ ջոկատները վերակազմավորելու համար ժամանակ էր պետք»։

Մ․ Հարությունյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակի պատճառով Ն․ Փաշինյանն ինքը պետք է ինքնակամ հեռանար զբաղեցրած պաշտոնից։ Մեր այն դիտարկմանը, թե հեռանալու փոխարեն Փաշինյանը վեցամսյա ծրագիր է ներկայացնում, զրուցակիցը վստահեցրեց․ «Ո՛չ իր հինգամսյա ծրագրերն են կյանքի կոչվելու, ո՛չ էլ՝ մի ամսվա։ Որքան մեր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, այդքան էլ վտանգված է բոլորիս կյանքը։ Վստահություն չունեմ, թե վաղն իմ մեջքի հետեւում ինչ նոր փաստաթուղթ է ստորագրվելու։ Որպես պահեստայինի սպա՝ չեմ ցանկանում մարտի դաշտ մտնել պարտված գլխավոր գերագույն հրամանատարի հետ։ Գիտակցում ենք, որ ստեղծված իրավիճակում նոր պատերազմը սարերի հետևում չէ։ Եթե դիվանագիտությունից մի փոքր էլ կաղենք, ապա երկրորդ պատերազմը պարտադիր լինելու է։ Մեզ պետք է գերագույն գլխավոր հրամանատար, որը մարտի դաշտում չի փորձելու դավաճաններ գտնել, փոխարենը առաջնորդելու է իր զորքին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica