close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճանաչենք մեր հերոսներին

Արցախ

25 Նոյեմբերի 2020, 15:08
 Ճանաչենք մեր հերոսներին

Շարքային Ներսես Արայիկի Առաքելյանը աչքի է ընկել մարտկոցի կազմում, հակառակորդի կրակակետերի և կրակային դիրքերի խոցման ժամանակ:

Կապիտան Մեխակ Սուրենի Եղիկյանը կազմակերպել է հակառակորդի կրակային խոցումը, մարտկոցի կազմով ակտիվ մասնակցություն ունենալով մարտական գործողություններին:
Ավագ լեյտենանտ Վահան Սանասարի Ավագյանը հմտորեն կառավարել է հրետանու կրակը, տվել ճշգրիտ տվյալներ, նպաստել թշնամու ջախջախմանը:

Թշնամական կրակակետերի և մարտկոցների խոցման, կրակի ղեկավարման, առանձին կրակակետերի ոչնչացման և այլ արդյունավետ գործողություններով առանձնացել են հրետանավորներ կապիտան Տիգրան Ռուդիկի Հայրապետյանըավագ լեյտենանտ Շանթ Հովհաննեսի Մանուկյանը, լեյտենանտ Նվեր Հովհաննեսի Կիրակոսյանը, սերժանտ Լյովա Հովհաննեսի Մելքոնյանը, շարքային Արթուր Արգամի Անտոնյանը:

Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ժամանակ, ավագ լեյտենանտ Կամո Վլադիմիրի Զաքարյանը ոչնչացրել է թշնամու 2 տանկ:

Նույն հատվածում, ավագ լեյտենանտ Գևորգ Հրայրի Խաչատրյանը դրսևորելով բացառիկ արիություն, իրականացրել է տեղանքի ականապատումներ և միաժամանակ ականազերծել մեր զորքերի տեղաշարժի համար անհրաժեշտ հատվածները, նպաստելով յուրային ուժերի գործողություններին և արգելափակելով հակառակորդի առաջխաղացումը:

Հակառակորդի կրակի տակ, վիրավորների և զոհերի տարհանման ժամանակ, աչքի են ընկել բուժծառայության լեյտենանտներ Գարիկ Սարգսի Մանուկյանն ու Դավիթ Նորայրի Հակոբյանը:

Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել և բազմաթիվ կյանքեր փրկել մայոր Արտակ Սամվելի Գևորգյանը, լեյտենանտներ Սարգիս Սուրենի Գևորգյանն ու Արման Աշոտի Մուրադյանը:

Փառք մեր հերոսներին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica