close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը պետք է մանրակրկիտ հետաքննվի. ԵԽ պատգամավոր

Քաղաքական

25 Նոյեմբերի 2020, 14:05
 Հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը պետք է մանրակրկիտ հետաքննվի. ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը պատրաստվում է ԵԽ-ում բարձրացնել Ադրբեջանի կողմից Արցախի պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման և այլ հարցեր: Լարս Պատրիկ Բերգը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ տեսակոնֆերանսով քննարկում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ: 

ԵԽ պատգամավորը հայտնել է, որ խոսել են պատերազմին առնչվող մի շարք հարցերի մասին:

«Դրանց ես կանդրադառնամ Եվրախորհրդարանում, հատկապես՝ Ադրբեջանի կողմից պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավմանը: Մենք խոսել ենք միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի կիրառման մասին, որի մասին բազում ապացույցներ կան, և միջազգային հանրության կողմից այդ կապակցությամբ հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին: Մենք նաև պայմանավորվեցինք, որ բոլոր պատերազմական հանցագործությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն, հատկապես՝ հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը»,-նշել է պատգամավորը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica