close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը կառավարությանը փոխանցել է մոտ 104 մլն դոլար

Տնտեսական

25 Նոյեմբերի 2020, 16:01
 «Հայաստան» համահայկական հիմնադրամը կառավարությանը փոխանցել է մոտ 104 մլն դոլար

«Հայաստա» համահայկական հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով․ այդ մասին հաղորդում է ֆինանսների նախարարությունը՝ մեկնաբանելով Համահայկական հիմնադրամից կառավարությանը նվիրատվություն կատարելու որոշումը։ Ըստ ԿԲ նոյեմբերի 24-ի փոխարժեքի՝ 52 միլիարդ 703 միլիոն դրամը կազմում է ավելի քան 104 միլիոն դոլար, իսկ Համահայկական հիմնադրամը պատերազմի օրերին հավաքել էր 170,6 միլիոն դոլար։ 

«Ընդ որում, նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել ՀՀ կառավարությանը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք նոյեմբերի 19-ի դրությամբ կազմում են շուրջ 100,978,491.5 հազ. ՀՀ դրամ»,- պարզաբանել են ֆինանսների նախարարությունից՝ խոստանալով բյուջեի կատարման հաշվետվություններիոմ առավել մանրամասն անդրադառնալ ծախսերին։ 

Նախարարությունը անհիմն է համարել խոսակցությունները հիմնադրամից կառավարություն միջոցներ փոխանցելու անօրինականության վերաբերյալ ու հայտնել, որ Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել այդ որոշմանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica