ԱՄՆ-ն ողջունում է ԼՂ-ում իրադարձությունների այդպիսի զարգացումը․ Պենտագոնի ներկայացուցիչ
Աշխարհ

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը այս պահի դրությամբ պահպանվում է, և ամերիկյան կողմը ողջունում է իրադարձությունների այդպիսի զարգացումը: Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, գրում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, ասել է. «Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա խաղաղության համաձայնագիր, որը, դատելով ամենից, այս փուլում պահպանվում է»: