close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աֆղանստանում տեղի է ունեցել հերթական ահաբեկչությունը․ նախնական տվյալներով 14 մարդ է մահացել

Աշխարհ

24 Նոյեմբերի 2020, 23:11
 Աֆղանստանում տեղի է ունեցել հերթական ահաբեկչությունը․ նախնական տվյալներով 14 մարդ է մահացել

Աֆղանստանի Բամյան քաղաքում գտնվող շուկայի տարածքում երկու առանձին պայթյունների արդյունքում նախնական տվյալներով 14 մարդ է զոհվել, 45-ից ավելի վիրավորներ կան: Այս մասին հայտնում է IHA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով աֆղանական լրատվամիջոցները։

Պայթյունները տեղի են ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից դեպի արևմուտք գտնվող Բամյանի շրջանի կենտրոնը հանդիսացող համանուն քաղաքում։ Նահանգապետ Լատիֆ Ազիմին իր հայտարարության մեջ նշել է. «Պայթյունները տեղի են ունեցել մարդաշատ վայրում՝ քաղաքի շուկայում, շատ կարճ ինտերվալներով, տեղական ժամանակով ժամը 16։30-ին։ Վիրավորներին տեղափոխել են մարզային հիվանդանոց»:

Բամյանը, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից մոտ 200 կմ դեպի արեւմուտք, հայտնի է որպես համեմատաբար խաղաղ բնակավայր: Քանի որ պայթյունը մեծ խուճապ է առաջացրել Բամյանում և հարակից բնակավայրերում, անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը՝ նախազգուշական միջոցառումների համար: Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica