Նոյեմբերի 26-ին, ժամը 13։00-ին հրավիրում եմ Իջևանի շատրվանների հրապարակ՝ քննարկելու մեր պայքարի հետագա ընթացքը. Ս. Մանուկյան
Քաղաքական
24 Նոյեմբերի 2020, 22:31

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ.
Ինչպես գիտեք, ես ԱԺ առաջին պատգամավորներից մեկն եմ եղել, ով 2018թ. գարնանը, անտեսելով բազմաթիվ խանգարող հանգամանքներ և հաշվի առնելով միմիայն հանրային համընդհանուր պահանջը, միացել եմ «ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» կոչվող շարժմանը և իմ հետագա պատգամավորական գործունեության ընթացքում ուժերիս ներածի չափով սատարել եմ այդ շարժման արժեքների իրագործմանը և պահպանմանը:
Այժմ, երբ արդեն բավականին ժամանակ է անցել, մենք տեսնում ենք, որ այդ հեղափոխության փաստացի «կրողները» շեղվել են ուղեծրից և բազմաթիվ անգամ ոտնահարել են այդ հեղափոխության բարձրագույն արժեքները, փաստացի չեն կատարել հեղափոխության բուն ընթացքում և դրանից հետո իրենց կողմից հնչեցված և ոչ մի խոստում, որոնք կտրուկ, շրջադարձային փոփոխություն պետք է բերեին Հայաստանի Հանրապետության քաղաքացու, և առհասարակ հայ ժողովրդի կյանքում: Ավելին՝ փաստացի նրանք է՛լ ավելի են վատթարացրել ՀՀ քաղաքացու կյանքը՝ հասնելով ընդհուպ հայոց պետականությունը կործանման վտանգի առաջ կանգնեցնելուն:
Թերևս այս է այն հիմնական պատճառը, որը հայ ժողովրդի մեջ այլևս ակնհայտորեն առաջացրել է հանրային նոր՝ բոլորովին այլ պահանջ, ինչն էլ վկայում են այն հարյուրավոր քաղաքացիները, որոնց հետ վերջին շրջանում ունեցել եմ բազմաթիվ բանավեճեր, զրույցներ, քննարկումներ:
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև արձագանքելով բազմաթիվ քաղաքացիների խնդրանք-պահանջներին, տեղեկացնում եմ, որ դուրս եմ գալիս փողոց՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաների միջոցով պայքարելու մեր ժողովրդին խաբած, ժողովրդական համընդհանուր շարժմանը «տեր» ինքնահռչակվաց, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքները փաստացի ոտնահարած և ոտնահարող անձանց դեմ:
Մեր նպատակների, հետագա անելիքների, գործողությունների մշակման և իրագործման նպատակով, սույն թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 13:00-ին բոլորիդ հրավիրում եմ Իջևանի շատրվանների հրապարակ՝ միասին քննարկելու մեր համընդհանուր պայքարի հետագա ընթացքը...»:
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
24 Հունվարի 2021, 18:14
24 Հունվարի 2021, 19:45
24 Հունվարի 2021, 17:47
24 Հունվարի 2021, 12:15
24 Հունվարի 2021, 10:43
24 Հունվարի 2021, 21:03
24 Հունվարի 2021, 13:49
24 Հունվարի 2021, 22:37
24 Հունվարի 2021, 18:56
24 Հունվարի 2021, 18:00
24 Հունվարի 2021, 14:32
24 Հունվարի 2021, 18:35
20 Հունվարի 2021, 18:04
19 Հունվարի 2021, 16:32
22 Հունվարի 2021, 17:37
18 Հունվարի 2021, 20:15
19 Հունվարի 2021, 22:37
24 Հունվարի 2021, 18:14
19 Հունվարի 2021, 18:18
22 Հունվարի 2021, 23:29
19 Հունվարի 2021, 08:24
18 Հունվարի 2021, 21:42
20 Հունվարի 2021, 22:17
19 Հունվարի 2021, 15:49
28 Դեկտեմբերի 2020, 08:56
29 Դեկտեմբերի 2020, 20:01
7 Հունվարի 2021, 19:41
15 Հունվարի 2021, 14:14
20 Հունվարի 2021, 18:04
9 Հունվարի 2021, 17:56
14 Հունվարի 2021, 22:50
6 Հունվարի 2021, 15:26
28 Դեկտեմբերի 2020, 10:47
17 Հունվարի 2021, 21:51
6 Հունվարի 2021, 17:51
8 Հունվարի 2021, 17:41
25 Հունվարի 2021, 08:52Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ճանապարհը բաց է, Վարդենյաց լեռն...
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
25 Հունվարի 2021, 08:21Դավիթ Բաբայանը հանդիպել է Սփյուռքին անշնորհակալ հանձնակատ...
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
29 Դեկտեմբերի 2020, 11:45Հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը եղել և մնում են Հայ...
24 Հունվարի 2021, 12:06Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 546 նոր դեպք
13 Հոկտեմբերի 2020, 15:46«Թուրք երեխաների առևանգում և բռնի քրիստոնեացում»-ը` թուրք...
22 Նոյեմբերի 2019, 17:00ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձ է արվում հակասահմանադրական կարգավորմամբ ...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...