Որևէ մեկն իրավունք չունի արդարացնել հայկական բնակավայրերի ցանցի այսպիսի ոչնչացումը. Մ. Մալխասյան
Հասարակություն
24 Նոյեմբերի 2020, 19:22

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը գրում է.
«ԶՈՒԳԱՀԵՌ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Երեկ շրջանառության մեջ դրվեց, ի կատարումն ՀՀ, ՌԴ և ԱդՀ ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության, Արցախի տարածքից Ադրբեջանին հանձնվող բնակավայրերի ցանկը։ Նույնիսկ մինչև այդ` նախորդ օրը, ՌԴ ՊՆ հրապարակած թարմացված քարտեզից կարելի էր արդեն եզրակացնել, որ Արցախի Հանրապետության բնակավայրերի մեկ երրորդից ավելին, իսկ համայնքային հաշվարկման դեպքում` գրեթե կեսը, անցնում են թշնամու ձեռքը։ Հիմա ինչքան էլ փորձեն քարոզչական հնարներով հիմնավորել, թե այդ բնակավայրերում բնակչության թիվը կամ խտությունն ավելի փոքր է, քան մեզ (կամ ՌԴ-ին) մնացած հատվածում, միևնույն է` դա արդարացում չի կարող լինել ոչ մի դեպքում։ Փաստը մնում է փաստ, որ ավելի քան 120 հայկական բնակավայրեր (հայկական ամբողջ բնակֆոնդի (ՀՀ+Արցախ) շուրջ 9%-ը) հայաթափվում են, և այս աղետը տեղի է ունենում ոչ թե հեռավոր անցյալում, այլ հենց այս պահին ու բոլորիս աչքի առաջ։ Ու որևէ մեկը իրավունք չունի արդարացնել հայկական բնակավայրերի ցանցի այսօրինակ ոչնչացումը։ Համեմատության համար նշեմ, որ ՀՀ Տավուշի և Վայոց ձորի մարզերում, միասին վերցրած, բնակավայրերի թիվը հազիվ անցնում է 100-ից։ Առհասարակ, ՀՀ որևէ մարզում, առանձին վերցրած, բնակավայրերի թիվը չի հասնում 120-ի։
Իսկ զուգահեռ իրականությունում ոմն մեկը շարունակում է մեզ հպարտ կոչել, մեղավոր է համարում բոլորին (երևի նույնիսկ Հայկ նահապետին ու Երվանդ Ա Սակավակյացին), չի պարզաբանում եռակողմ հայտարարության իրավական կարգավիճակը (ուշադրությո'ւն` այն համաձայնագիր կամ պայմանագիր չէ), առավել ևս` չի ընդունում աղետի գոյությունը (նույնիսկ ճգնաժամ չի համարում)...»:
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
21 Հունվարի 2021, 15:58
21 Հունվարի 2021, 12:25
21 Հունվարի 2021, 10:52
21 Հունվարի 2021, 12:40
21 Հունվարի 2021, 11:15
21 Հունվարի 2021, 13:50
21 Հունվարի 2021, 17:08
21 Հունվարի 2021, 08:51
21 Հունվարի 2021, 12:37
21 Հունվարի 2021, 14:20
21 Հունվարի 2021, 19:45
21 Հունվարի 2021, 14:09
15 Հունվարի 2021, 14:14
17 Հունվարի 2021, 21:51
17 Հունվարի 2021, 11:53
15 Հունվարի 2021, 20:36
19 Հունվարի 2021, 16:32
17 Հունվարի 2021, 22:22
20 Հունվարի 2021, 18:04
18 Հունվարի 2021, 20:15
16 Հունվարի 2021, 23:23
19 Հունվարի 2021, 22:37
19 Հունվարի 2021, 18:18
15 Հունվարի 2021, 21:56
29 Դեկտեմբերի 2020, 20:01
7 Հունվարի 2021, 19:41
15 Հունվարի 2021, 14:14
28 Դեկտեմբերի 2020, 08:56
9 Հունվարի 2021, 17:56
6 Հունվարի 2021, 15:26
14 Հունվարի 2021, 22:50
28 Դեկտեմբերի 2020, 10:47
17 Հունվարի 2021, 21:51
6 Հունվարի 2021, 17:51
8 Հունվարի 2021, 17:41
25 Դեկտեմբերի 2020, 14:36
22 Հունվարի 2021, 00:09Արաբկիրի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Արծ...
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
21 Հունվարի 2021, 21:47Արայիկ Հարությունյանը հանդիպել է նախարար Մանե Թանդիլյանին
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
29 Դեկտեմբերի 2020, 11:45Հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը եղել և մնում են Հայ...
21 Հունվարի 2021, 20:27Ախալքալաքում բողոքի ցույց կանցկացվի. «Ճանապարհ դեպի խոպան»
13 Հոկտեմբերի 2020, 15:46«Թուրք երեխաների առևանգում և բռնի քրիստոնեացում»-ը` թուրք...
22 Նոյեմբերի 2019, 17:00ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձ է արվում հակասահմանադրական կարգավորմամբ ...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...