close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև չհեռանա Նիկոլ Փաշինյանը մեր երկրում համերաշխություն չի լինի․ Միքայել Մանրիկյան

Քաղաքական

24 Նոյեմբերի 2020, 15:18
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև չհեռանա Նիկոլ Փաշինյանը մեր երկրում համերաշխություն չի լինի․ Միքայել Մանրիկյան

Մենք նույնպես դատապարտում ենք նոյեմբերի 10-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցածը, դատապարտում ենք նաեւ 2018 թվականին տեղի ունեցածը, երբ ցուցարարները ապօրինի ներխուժեցին ռադիոտուն և վնաս հասցրին պետական գույքին. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր Երևանի ավագանու նիստում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանի ելույթին:

«Այո, մենք կրում ենք քաղաքական պատասխանատվություն, ինքս ընդունում եմ տեղի ունեցած բոլոր իրադարձությունների քաղաքական պատասխանատվությունը և դրա կրողներից մեկն եմ։ Բայց նոյեմբերի 10-ին խուլիգանական արարքներին մասնակցել են մարդիկ, որոնք աշխատել են Երեւանի քաղաքապետարանում»,- ավագանու նիստում ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը։

«Ձեր ընտրած քաղաքապետն է, որ ընտրություններից առաջ հասարակությանը բաժանեց սևերի ու սպիտակների, ձեր իշխանությունը բաժանեց նախկինների և ներկաներին»,- իմքայլականներին հիշեցրեց Միքայել Մանրիկյանը, ապա թվարկեց, խնդիրներ, որոնք աղմուկ են հանել, բայց այդպես էլ մնացել են չլուծված․ «Եթե նախկինում կորոնավիրուսն էր պատճառը, հիմա էլ պատերազմական իրավիճակն է։ Հասկացե՛ք, ժողովո՛ւրդ ջան, ձեր իշխանությունը ձախողել է ամեն ինչ, և հիմա այստեղ կանգնել ու ասել՝ այո, մենք ընդունում ենք մեր սխալը, և ընդամենը խոսքերով եզրափակել ամեն ինչ, սխալ է։ Ձախողված և հողատու վարչապետը այլևս պարտության սիմվոլ է։ Մինչև չհեռանա Նիկոլ Փաշինյանը, մեր երկրում համերաշխություն չի լինի»,- եզրափակեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը։ 

Ի դեպ, Մ․ Մանրիկյանի ելույթի ժամանակ Լևոն Զաքարյանը պարբերաբար տեղից ռեպլիկներ էր անում, իսկ Մանրիկյանն էլ՝ կասեցնում։ Սակայն նիստի ավարտից հետո Զաքարյանը չէր հանդուրժել Մանրիկյանի համառությունը և քաղաքապետարանի միջանցքներում փորձում էր հաշվեհարդար տեսնել իր ռեպլիկները կասեցրած Մանրիկյանից։

Մանրամասները՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica