Լավրովը և Զարիֆը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը
Տարածաշրջան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում ամբողջական հրադադար հաստատելու ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության անհրաժեշտությունը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Արտաքին գործերի նախարարները նաև հայտնել են իրենց պարտավորությունները իրանական միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ համաձայնագրի (JCPOA) բոլոր կողմերի շուտափույթ վերադարձի ուղղությամբ: