close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ում քննարկել են Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման առնչությամբ իրավական գործընթացների համակարգումը

Իրավունք

24 Նոյեմբերի 2020, 17:01
 ՀՀ-ում քննարկել են Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման առնչությամբ իրավական գործընթացների համակարգումը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների օգտագործման առնչությամբ ներպետական և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն ու ջանքերի կոորդինացիային։ Աս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:

Քննարկվել են միջազգային իրավական փոխօգնության և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին նման ձևաչափով աշխատանքը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica