Զարիֆի այցը Ադրբեջան և Ռուսաստան հետաձգվել է. Իրանի ԱԳՆ
Տարածաշրջան

Նոյեմբերի 21-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի առաջիկա շրջագայությունը Ադրբեջան և Ռուսաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Իրանցի պաշտոնյան նշել է նաև, որ այցը հետաձգվել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) կառավարության արտահերթ նիստի անցկացման և հանդիպմանը բոլոր նախարարների ներկայության կարևորության պատճառով:
Ավելի վաղ Խաթիբզադեն իր Twitter-ում հայտնել էր հաջորդ շաբաթ տարածաշրջանային կողմերի հետ բանակցությունների համար Մուհամադ Ջավադ Զարիֆի՝ Ռուսաստան և Ադրբեջան նախատեսվող այցի մասին:
«Զարիֆը ծրագրում է պաշտոնական այց կատարել Մոսկվա և Բաքու հաջորդ երկուշաբթի և երեքշաբթի օրերին` տարածաշրջանային իրադարձությունների, ինչպես նաև երկրին հետաքրքրող այլ հարցերի քննարկման համար», - ասել էր նա: