Ռուսական բանակը ականազերծման գործողություններ է սկսել Ստեփանակերտից հարավում
Արցախ

Ռուսաստանի ռազմական անձնակազմը շարունակում է առաքելություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որտեղ վերջերս կատաղի մարտեր են տեղի ունեցել: Ինժեներական և սակրավորական ստորաբաժանումների ժամանող մասնագետները սկսել են աշխատանքը դադարեցված ռազմական գործողությունների գոտում. հայտնում է Военкоры Русской Весны թելեգրամյան էջը։
23.11.2020 Մարդասիրական ականազերծման կենտրոնը իրականացրել է Ստեփանակերտի հարավային ծայրամասում գտնվող տարածքի ինժեներական հետախուզություն:
Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 1 հա տարածք, հայտնաբերվել է հրետանային 7 արկ, 2 ՁՀՆ արկ և մեկ վառոդային լիցք: