close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամանորյա միջոցառումների 100 մլն դրամը կտրամադրվի Ստեփանակերտի վերականգնմանը

Արցախ

24 Նոյեմբերի 2020, 15:10
 Ամանորյա միջոցառումների 100 մլն դրամը կտրամադրվի Ստեփանակերտի վերականգնմանը

Այսօր Երևանի ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ:

Փոփոխության համաձայն՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով՝ ամանորյա միջոցառումների իրականացման նպատակով նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց պահուստային ֆոնդի վարչական մաս: Նախատեսված գումարն  ուղղվելու է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում պատերազմի հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքներ իրականացնելուն:

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս կապակցությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր․

«Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում։

Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից եւս 100 միլիոն հատկացրեց Ստեփանակերտին։

Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեւավորման եւ այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց եւ կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica