close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունը խուզարկում է ՀՅԴ ներկայացուցչի բնակարանը

Իրավունք

24 Նոյեմբերի 2020, 11:38
 Ոստիկանությունը խուզարկում է ՀՅԴ ներկայացուցչի բնակարանը

ՀՅԴ Երևանի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը տեղեկացնում է, որ ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում իր բնակարանում. 

Հավելենք, որ վաղ առավոտից ոստիկանությունը տարբեր ակտիվիստների բնակարաններում ևս խուզարկություններ է իրականացրել:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը: «Դատարանի որոշման մեջ նաև հստակ է, թե ինչ պետք է որոնեն (ցույց կազմակերպելու ապացույցներ), բայց ոստիկանները առգրավում են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը: Մի խոսքով, ոնց Նիկոլն է աշխատում, այդպես էլ իրեն ծառայող իրավապահ համակարգը»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի բնակարանը ևս խուզարկվել է. «Քիչ առաջ ավարտվեց բնակության վայրիս խուզարկությունը, բնականաբար ոստիկաններն ինչ փնտրում էին, չգտան»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբկեն Հարությունյանը:

Փրփուրին Կառչելու Փորձ Մը
17 Հունվարի 2021, 22:52 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica