close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուբեն Ռուբինյանն ասաց` մեղավոր է, միևնույն ժամանակ չընդունեց մեղադրանքները

Քաղաքական

24 Նոյեմբերի 2020, 12:09
 Ռուբեն Ռուբինյանն ասաց` մեղավոր է, միևնույն ժամանակ չընդունեց մեղադրանքները

Ռուբեն Ռուբինյանն ասաց` մեղավոր է, միևնույն ժամանակ չընդունեց մեղադրանքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:

Հաղորդագրությունում ասվում է. «Հանրային հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 23-ին Պետրոս Ղազարյանի հյուրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էր։

Հաղորդավարը հարցրեց․ «Դուք ընդունո՞ւմ եք, որ երկուսուկես տարում՝ տանք, փշրենք, փռենք ասֆալտին, այնպիսի ընդդիմություն-իշխանություն հարաբերություններ ձևավորեցիք, որ էսօր դժվար է այն կայացնելը, այսինքն՝ չնպաստեցիք, որ դա կայանա»։ Պատգամավորը պատասխանեց․ «Իսկ դա կտրականապես չեմ ընդունում՝ ինչու, որովհետև եթե հիշենք երկուսուկես տարվան նախորդած տարիները, երբ կալանավորվում ու ձերբակալվում էին, էս երկուսուկես տարվա մեջ տեսե՞լ եք որ մարդ քաղաքական հայացքների համար առանց որևէ մեղքի ծեծվի, որ լրագրող սպանվի»։

Պետրոս Ղազարյանն ընդհատեց․ «Տեսել ենք էդպիսի մթնոլորտ», ինչին ի պատասխան Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Այսինքն` նախորդ տարիներին, երբ լրագրող էին ծեծում կամ կաշառում կամ նստացնում դա վատ մթնոլորտ չէ՞ր, իսկ երկուսուկես տարում, երբ չեն լինում դա վա՞տ մթնոլորտ է»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ Պետրոս Ղազարյանը հնչեցրեց հանրության շրջանում բարձրացած քննադատություներն ու մտահոգությունները, մինչդեռ պատգամավորի խոսքը հակասական էր։ Ռուբինյանն ասաց, որ մեղավոր է, մինչդեռ որևէ քննադատության ու մեղադրանքի հակափաստարկ չկարողացավ ներկայացնել, փոխարենը կրկին հղում արեց անցյալին ու մեղադրեց նախկիններին»։

 
Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica