close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ա. Հարությունյանը՝ Կարաբինայի և Ն. Փաշինյանի հանդիպման կազմակերպի՞չ

Քաղաքական

23 Նոյեմբերի 2020, 22:42
 Ա. Հարությունյանը՝ Կարաբինայի և Ն. Փաշինյանի հանդիպման կազմակերպի՞չ

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանին շուտով նշանակելու է իր գլխավոր խորհրդական:

Հետաքրքրական է, թե ի՞նչ խորհուրդներ է տալու իր գլխավորած ոլորտները տոտալ կերպով ձախողած նախկին տխրահռչակ նախարարը: Միգուցե նա ունենալու է «հատուկ» առաքելությու՞ն և, օրինակ, կազմակերպելու է վարչապետի և  ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչ, ակտիվիստ՝ Կարաբինայի հանդիպու՞մը, միգուցե ներկայացնելու է վարչապետին, թե ինչ ընթացքի մեջ են, օրինակ, ԳԱԱ դերի նվազման կամ իսպառ վերացման, ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայագիտական առարկաների ուսուցման պարտադիր պայմանի վերացման, «ՀուԶանք ու Զանգ» հակազգային և հակամշակութային ներկայացման համար 2,7 մլն դրամի դրամաշնորհի տրամադրման,  հասարակության և, հատկապես, նոր սերնդի համար չափազանց վտանգավոր, սեռափոխված, ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, հայոց դրոշի և պետական խորհրդանիշերի վրա թքած, սպորտային աշխարհում ամոթալի վարքագիծ դրսևորած ոմն հանցագործի մասին պատմող «Մել» ֆիլմի համար 20 մլն դրամի հատկացման, Վրաստանի (Ջավախքի) հայկական դպրոցներին դասագրքերով ապահովման ծրագրի վերստին ձախողման գործընթացնե՞րը:   

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն էլ օրերս նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, և այս անորոշ ու անբովանդակ տեղապտույտը ոչ այլ ինչ է, քան թոզ փչել հասարակության աչքին կամ ստեղծել կառավարական «բարեփոխումների» իմիտացիա:

Վահե Սարգսյան

Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica