close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոչ եմ անում միանալ Փաշինյանի հրաժարականը պահանջելու նախաձեռնությանը. Գորիսի ավագանու անդամ

Քաղաքական

23 Նոյեմբերի 2020, 21:32
 Կոչ եմ անում միանալ Փաշինյանի հրաժարականը պահանջելու նախաձեռնությանը. Գորիսի ավագանու անդամ

Գորիսի ավագանու անդամ Գարիկ Գեւորգյանը կոչ է անում միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու նախաձեռնությանը, ոտքի կանգնել եւ փրկել Սյունիքն ու Հայաստանը հետագա վտանգավոր իրադարձություններից։

Նա, մասնավորապես, նշել է.

«Կոչ՝ Գորիսի ավագանու անդամներին եւ Սյունիքի բոլոր համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներին

Սիրելի՛ գործընկերներ,

Գորիսի ավագանու անդամ լինելս պարտավորեցնում է այս ճատակագրական պահին քայլեր ձեռնարկել ՝ պահպանելու համար մեր երկիրը։ Մեր պետականության եւ ազգի համար ճակատագրական այս պահին՝ որպես ժողովրդի կողմից ընտրված ՏԻՄ ներկայացուցիչ, կոչ եմ անում հանդես գալ իշխանություններին եւ հասարակությանն ուղղված հայտարարությամբ։

Անցած երեք տասնամյակի ընթացքում տարբեր ոլորտներում արձանագրված սխալները, անիրատեսական եւ հաճախ ինքնախաբեության բնույթ ունեցող մոտեցումները ստեղծել եւ խորացրել են խնդիրներ, որոնք առավել ցայտուն դրսեւորվեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ։

Իշխանությունների գործողությունները, սեփական սխալների եւ պատասխանատվության մերժումը ոչ թե նպաստում են լարվածության թուլացմանը, այլ ընդհակառակը՝ բորբոքում։

Թեեւ 2018 թ֊ի հեղափոխության ջատագովներից ու ակտիվ մասնակիցներից մեկը ես եմ եղել Գորիսում, սակայն հիմա, ըստ իս, նման իրավիճակից դուրս գալու հույսեր կարող է ծնել միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ամբողջ կառավարության հրաժարականը, որին կհաջորդի ազգային համերաշխության ժամանակավոր կառավարության ձեւավորումը, որը բաղկացած կլինի բացառապես պրոֆեսիոնալներից, համապատասխան ոլորտների մասնագետներից։

Հարգելի գործնկերնե՛ր,

կոչ եմ անում միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու նախաձեռնությանը, ոտքի կանգնել եւ փրկել Սյունիքն ու Հայաստանը հետագա վտանգավոր իրադարձություններից։

Միեւնույն ժամանակ, կոչով դիմում եմ նաեւ հանրությանը՝ համախմբվելու պետականության պահպանման համար կարեւոր գաղափարների շուրջ՝ կտրականապես մերժելով երկպառակության, անջրպետների խորացման ցանկացած փորձ։ Այս վճռորոշ եւ ճակատագրական պահին հասարակության բոլոր շերտերի, պրոֆեսիոնալ եւ կարող ուժերի, պետական ինստիտուտների, քաղաքական կուսակցությունների ջանքերը պետք է ուղղված լինեն միասնականության վերահաստատմանը՝ հանուն Հայաստանի եւ Արցախի։

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու անդամ Գարիկ Գեվորգյան»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica