close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ ամբիոնի խոսափողն ավելի լուրջ և խորը պատկերացումներ ունի Արցախյան հիմնախնդրի մասին, քան սույն, ժողովրդի հաշվին այլևս լավ «դզված» մանդատավոր տիկինը. Ա. Աշոտյան

Քաղաքական

23 Նոյեմբերի 2020, 21:27
 ԱԺ ամբիոնի խոսափողն ավելի լուրջ և խորը պատկերացումներ ունի Արցախյան հիմնախնդրի մասին, քան սույն, ժողովրդի հաշվին այլևս լավ «դզված» մանդատավոր տիկինը. Ա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Կատարյալ տգիտությանն հասած սույն բարձրաստիճան թյուրիմացությանը ստիպված եմ կրկին անդրադառնալ։

Իր՝ ծավալով փոքրիկ և մակերեսով հարթ գլխուղեղը չի ընկալում, որ պետք չէր ամբողջ ծովը խմել, որ հասկանալ. ջուրն աղի էր։ Ժողովրդիս դժբախտությունն էր, որ նա երկիր ու պետություն էր ներկայացնում։

Հայրենիք ծախած խունտայի սույն վարժեցրած ու դատարկամիտ սպասարկուն, իհարկե, կորցնելու բան ունի։

Եվ դա ամենևին էլ Արցախը չէ։ Ոչ էլ խիղճը։ Ոչ էլ խելքը։ Դրանցից և ոչ մի բան իրենը երբեք չի էլ եղել։

Ազգային Ժողովի ամբիոնի խոսափողն ավելի լուրջ և խորը պատկերացումներ ունի Արցախյան հիմնախնդրի մասին, քան սույն, ժողովրդի հաշվին այլևս լավ «դզված» մանդատավոր տիկինը։

Չեմ էլ կարող ասել. գնացեք մի բուռ հող կերեք, քանզի թշնամուն այնքան հող հանձնեցիք, որ այդ մի բուռն էլ ձեզ չի հասնում։

Հ.Գ Ու նորից եմ ասում. գլխիս լոլոներ չկարդաք. թե բա կին է։

Կինն իրեն իրավունք չէր վերապահի ֆեյսբուքյան էջում կիսվել վերջին քֆուրներով լի տեսանյութով։ Ուստի կրկին մերսի ասեք, որ բարեկրթության մինիմումը պահպանում եմ։

#հողատու»:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ավելի վաղ ասել էր. «Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն գիտեին՝ այդ ամենը մեր գլխին էր կոտրվելու»:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica