close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 324 դեպք, որից 145-ը՝ արտակարգ

Հասարակություն

23 Նոյեմբերի 2020, 17:16
 ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 324 դեպք, որից 145-ը՝ արտակարգ

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 16-22-ն գրանցվել է 324 դեպք, որից 145-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 2 փլուզման, 1 պայթյունի, 8 ինքնասպանության փորձի դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 130 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արձանագրվել է թունավորման 7 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica