close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի նախագահը հայտնել է օտարերկրյա ահաբեկչական վարձկանների արտաքսման մասին

Տարածաշրջան

23 Նոյեմբերի 2020, 15:02
 Թուրքիայի նախագահը հայտնել է օտարերկրյա ահաբեկչական վարձկանների արտաքսման մասին

Թուրքիայի իշխանություններն արտաքսել են իրենց երկրները մինչև 9 հազար օտարերկրյա ահաբեկչական վարձկանների: Այդ մասին, ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, նոյեմբերի 22-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ տեսակոնֆերանսի միջոցով դիմելով G20 գագաթնաժողովի մասնակիցներին:

«Մեր երկիրը ջանքեր է գործադրում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու, հակամարտությունները կանխելու և կայունությունն ապահովելու ուղղությամբ,- ասել է թուրք նախագահը:- Չնայած մի շարք պետությունների՝ Թուրքիայի հետ համագործակցելու մերժմանը՝ ահաբեկչության դրսևորումների դեմ պայքարում Անկարան ինքնուրույն բռնել և արտաքսել է սեփական երկրներ մինչև 9 հազար օտարերկրյա վարձկան ահաբեկիչների»:

Էրդողանը նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որը իրականում պայքարում է Սիրիայում «Իսլամական պետության»  ահաբեկիչների դեմ, Թուրքիան է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica