close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քուվեյթի ազգային պատվիրակությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Քաղաքական

23 Նոյեմբերի 2020, 14:03
 Քուվեյթի ազգային պատվիրակությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նոյեմբերի 22-ին Քուվեյթի թեմի կաթողիկոսական փոխանորդ՝  Հոգշ․ Տ․ Պետրոս Վրդ․ Մանուէլեանը, Արժ․ Տ․ Արտակ Ա․ Քհնյ․ Քեհեայեանը, թեմական խորհրդի եւ ազգային վարչության ներկայացուցիչներ, նաեւ Ք․Ա․վարժարանի տնօրենն այցելել են Քուվեյթում ՀՀ դեսպանատուն եւ հանդիպել դեսպան Սարմեն Բաղդասարյանի հետ։

Պատվիրակությունն իր ցասումն է հայտնել նոյեմբեր 9-ին ՀՀ վարչապետի կողմից ստորագրված նվաստացուցիչ ու պարտվողական փաստաթղթի վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի բարվոք լուծում գտնելու եւ երկիրը փակուղուց դուրս բերելու նպատակով պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու Հայաստանում ազգային միասնականության կառավարություն ստեղծելու անհրաժեշտությունը։

Պատվիրակությունը նաեւ իր խոր մտահոգությունը եւ ընդվզումն է արտահայտել Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը լռեցնելու՝ իշխանությունների միտումնավոր ապաժողովրդավարական քայլերի նկատմամբ։

Պատվիրակությունն այս բովանդակությամբ նամակ է հանձնել դեսպանին` հասցեագրված ՀՀ իշխանություններին։

Աստղագուշակ. հունվարի 24
24 Հունվարի 2021, 09:51 Աստղագուշակ. հունվարի 24
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica