Հութիները հայտարարել են Saudi Aramco նավթագազային ընկերության օբյեկտին հարվածելու մասին
Աշխարհ

Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ապստամբների ռազմական ներկայացուցիչը հայտարարել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում գտնվող նավթագազային պետական ընկերության բաշխիչ կայանի վրա հրթիռային հարձակման մասին:
«Հրթիռային ուժերը կարողացել են խոցել Ջիդդայի «Արամկո» բաշխիչ կայանը վերջերս ձեռք բերված «Քուդս 2» թևավոր հրթիռով»,- Twitter- ում գրել է հութիների խոսնակ Յահյա Սարիան:
Նա հայտարարել է, որ հարվածից մի քանի մարդ վիրավորվել է: Հութիները խորհուրդ են տվել արտասահմանյան ընկերություններին և Սաուդյան Արաբիայում գործող քաղաքացիներին՝ զգույշ լինել, քանի որ նման գործողությունները շարունակվելու են: