Նեթանյահուն գաղտնի այցելել է Սաուդյան Արաբիա
Տարածաշրջան

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն երեկ գաղտնի այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ. հաղորդում է իսրայելական «Գալեյ ցախալ» ռադիոն:
«Վարչապետ Նեթանյահուն և «Մոսադի» ղեկավար Յոսի Քոենը երեկ Սաուդյան Արաբիայում հանդիպել են սաուդյան թագաժառանգ արքայազնի հետ», - ասվում է ռադիոյի հայտարարության մեջ:
Վարչապետի աշխատակազմը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը: «Մենք չենք մեկնաբանում այդ հաղորդագրությունները», - ասել են գրասենյակի ներկայացուցիչները ՌԻԱ «Նովոստի»-ին: