close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

G20-ը մտադրություն ունի հրատապ կարգով վերահսկողության տակ առնել COVID-19-ը

Առողջապահություն

23 Նոյեմբերի 2020, 09:56
 G20-ը մտադրություն ունի հրատապ կարգով վերահսկողության տակ առնել COVID-19-ը

«Մեծ քսանյակ»-ի կամ G20-ի երկրները հայտարարել են կորոնավիրուսի տարածման նկատմամբ հրատապ կարգով վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին, քանի որ դրանից է անմիջականորեն կախված համաշխարհային տնտեսության վերականգնումը. ըստ Reuters-ի՝ ասվում է G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունում:

Նշվում է՝ գագաթնաժողովի մասնակիցները պարտավորվել են օգնել համավարակից առավել տուժած երկրներին։

«Մենք կշարունակենք ջանքեր գործադրել մարդկային կյանքերի պաշտպանության և օգնության ցուցաբերման համար։ Անհրաժեշտ է գլոբալ մակարդակով համակարգել մեր գործողություններն ու միասնական գործել։ Մենք կձգտենք աշխարհը տանել վերականգնման»,- ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ գագաթնաժողովն անցկացվել է նոյեմբերի 21-22-ը, առցանց ձևաչափով, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի նախագահությամբ։

Աստղագուշակ. հունվարի 24
24 Հունվարի 2021, 09:51 Աստղագուշակ. հունվարի 24
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica