ԱՄՆ-ի դուրս գալով՝ Բաց երկնքի պայմանագիրը կորցնում է կենսունակությունը․ Պեսկով
Աշխարհ

Կրեմլն այն կարծիքին է, որ, Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալով, փաստաթուղթը կորցնում է կենսունակությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի դուրս գալուց հետո պայմանագիրը պահպանում է կենսունակությունը Ռուսաստանի համար։
Հիշեցնենք՝ կիրակի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՝Բրայենն ու պետդեպարտամենտը պաշտոնապես հաստատել են, որ ԱՄՆ-ն այլևս Բաց երկնքի պայմանագրի մասնակից չէ։