Մահացել է Մանվել Գրիգորյանը
Հասարակություն

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Տեղեկությունը հաստատել է Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Այս առնչությամբ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը Facebook-ի իր էջում գրել է. «Վերջը հասան իրանց նպատակին: Մահացավ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը...Աստված հոգիդ լուսավորի հերոս մարդ»: