close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մինչեւ դեկտեմբերի 1-ը Մոսկվային ձեռնտու չէ, որ Հայաստանում վարչապետ փոխվի. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

19 Նոյեմբերի 2020, 09:45
 Մինչեւ դեկտեմբերի 1-ը Մոսկվային ձեռնտու չէ, որ Հայաստանում վարչապետ փոխվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահի` նախօրեին տված  հարցազրույցից հետո ոմանց մոտ տպավորություն է ձեւավորվել, թե Նիկոլ Փաշինյանը վայելում է ՌԴ աջակցությունը: Ըստ այս տեսակետի, դրա մասին է վկայում Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանելն անհիմն է, կարելի է խոսել նրա թույլ տված սխալների մասին։

Սակայն քաղաքական գործընթացներին լավատեղյակ շրջանակներում համոզված են, որ ՌԴ նախագահը ստեղծված իրավիճակում փորձ է անում շահած դուրս գալ եւ հանուն իր կայսրության շահերի է առայժմ պահպանում Փաշինյանին․ «Ռուսաստանի շահերից չէր բխում տարածաշրջանում թուրքական գործոնի այսչափ մեծացումը, բայց եթե ստեղծվել է այս իրավիճակը, ապա Ռուսաստանը կփորձի հիմա իր շահերն առավելագույնս առաջ մղել»։

Մեր աղբյուրի տեղեկություններով, չնայած եռակողմ հայտարարությամբ խոսք է գնում Արցախում 1960 խաղաղապահի տեղակայման մասին, սակայն ստվերային բանակցություններ են ընթանում, եւ ռուսական կողմը ցանկանում է 14-15 հազար զինվոր ուղարկել Ղարաբաղ ու այդ տարածքները դարձնել իր պոլիգոնը։

Հետեւաբար, առնվազն մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ հայտարարությամբ նշված տարածքների հանձնման վերջնաժամկետը, Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Հայաստանում վարչապետ փոխվի, ուստի ակնհայտ հարվածներ Նիկոլ Փաշինյանին չեն հասցվելու։ Հարվածները հասցվելու են ավելի դիվանագիտորեն, ինչպես Շուշիի հարցում Փաշինյանի սուտը ջրի երես հանելն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica