close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանաբնակ դաշնակահարուհի Մարգարիտ Հովհաննիսյանը իր մենահամերգների հասույթն ուղղել է Արցախին

Մշակույթ

18 Նոյեմբերի 2020, 17:21
 Գերմանաբնակ դաշնակահարուհի Մարգարիտ Հովհաննիսյանը իր մենահամերգների հասույթն ուղղել է Արցախին

Երկար տարիներ Գերմանիայում ապրող և ստեղծագործող դաշնակահարուհի Մարգարիտ Հովհաննիսյանն Արցախին աջակցելու նպատակով Մյունխենում հանդես է եկել մենահամերգներով, որոնց արդյունքում գոյացած հասույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ուղղել է Արցախի աջակցությանը: Ընդհանուր առմամբ, հավաքվել է 5000 եվրո:

Համերգներին ներկա եղած գերմանացի երաժշտասերները իրենց զորակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանին: Նրանցից շատերը մոտեցել են Մարգարիտին, նշել, որ Արցախի կողքին են ու սատարում են հայերին:

Վերջին շրջանում Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններով պայմանավորված՝ Մարգարիտը մտավախություն է ունեցել, որ երաժշտասերները գուցե անվտանգության խնդիր ունենան և դիմել է ոստիկանությանը: Ոստիկանությունը պատրաստակամությամբ աջակցել է դաշնակահարուհուն՝ ապահովելով միջոցառումների անվտանգությունը:

Մարգարիտ Հովհաննիսյանը կարծում է, որ ամեն կերպ հայրենիքին աջակցելը յուրաքանչյուր հայի պարտքն է:

Արցախին աջակցելու նպատակով սեպտեմբերի 27-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավը, որի շրջանակում հավաքագրվել է 169,694,050.37 մլն ԱՄՆ դոլար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica