close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում կայացավ «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան

Մշակույթ

18 Նոյեմբերի 2020, 13:06
 «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կայացավ «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նոյեմբերի 17-ին անցկացվեց «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան։ Տասնմեկ կարճ ֆիլմից բաղկացած այս նախագիծը, որի սկիզբը դրվել է 2018-ին, խելամիտ ու ստեղծարար ոգով քննում է մարդ-բնություն փոխադարձ կապը: Հնարավոր լուծումներ հուշելով՝ միջազգայնորեն ճանաչված տասնմեկ ռեժիսորների պատկերած առանցքային պատմություններն արտացոլում են մարդկության ու բնական միջավայրի փոխհարաբերությունները, որոնք բարդանում են բազմաթիվ մակարդակներում ու մասշտաբներում դիտվող կլիմայական փոփոխություններով: 

Կինոնկարի ռեժիսորներն են Ֆաուզի Բենսայդին (Մարոկկո), Ասա Հյորլեյ ֆսդոթիրը (Իսլանդիա), Սալոմե Լամասը (Պորտուգալիա), Բեթինա Օբերլին (Շվեյցարիա), Շահրբանու Սադաթը (Աֆղանստան), Մահամաթ-Սալեհ Հարունը (Չադ), Լեոն Վանը (Չինաստան), Նիլա Մադհաբ Պանդան (Հնդկաստան), Դանիելա Թոմասը (Բրազիլիա), Սիլվիո Սոլդինին (Իտալիա), Քարին Ուիլյամսը (Նոր Զելանդիա)։

Կարճամետրաժ կինոնկարներից յուրաքանչյուրն անդրադարձ է կատարում այս կամ այն երկրում կլիմայական փոփոխություններին առնչվող խնդրին։

«Փոխկախվածություն» ֆիլմը ART for The Worldproduction-ի կինոնկարն է, այն արտադրվել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Միլանի քաղաքապետարանի աջակցությամբ։

«Փոխկախվածություն» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Հռոմի միջազգային կինոփառատոնի շրջանակում 2019 թվականի հոկտեմբերին։ Ֆիլմի դիստրիբյուցիայով այժմ զբաղվում է Եվրոպական հեռարձակողների միությունը։

ART for The World-ը ոչ պետական կազմակերպություն է, որը համագործակցում է UNDPI-ի հետ, և այն հիմնադրվել է Ադելինա  ֆոն Ֆյուրստենբերգի կողմից։ Գործունեություն է ծավալում Ժնևում և Իտալիայում և աշխարհի տարբեր երկրներում ունի համագործակիցներ ու գործընկերներ։

«Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի է ունենում «Ոսկե ծիրան»-ի և ART for The World-ի համագործակցության շնորհիվ՝ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության բացառիկ աջակցությամբ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica