Այսպէս ըսած «դուխով յեղափոխութիւն» կազմակերպած կամ քայլարշաւի ելած ժամանակդ անտեղեա՞կ էիր քսանամեայ այդ թղթածրարէն ու անոր հոլովոյթէն. Վարժապետյան
Սփյուռքի ձայնը
16 Նոյեմբերի 2020, 09:51

Երբ ամէն տեղ ու ամէն քայլափոխի դիմացինը, ուրիշը, մէկ խօսքով` բացի քեզմէ մնացեալ բոլորը յանցանքի աթոռին կը նստեցնես եւ մատնացոյց կ‘ընես, մեղմ ու պարզ ըսած` լուրջ չ‘ընկալուիր բանականութիւն ու տրամաբանութիւն ունեցող մարդուն համար: Աւելին, ողորմելի կը նկատուիս, երբ բոլոր ձախողութիւններուդ, սխալներուդ, պարտութիւններուդ համար միշտ ուրիշին, միշտ դիմացինին մէջ յանցաւորներ ու մեղաւորներ փնտռես, բացի քեզմէ: Անսխալական ըլլալու այս մեծամտութիւնը յայտնապէս հոգեմտային անբուժելի բարդոյթ է Նիկոլ Փաշինեանին մօտ:
Ընդհանրապէս մարդ անհատին եւ մասնաւորապէս ղեկավար մարդուն համար սխալը հրապարակաւ ընդունիլը, սխալին պատասխանատուութիւնը ճակատաբաց կրելը եւ խոստովանիլը, անոնց համար բովանդակ ազգին հաշիւ տալը (այլ ոչ թէ թաքնուիլը եւ հեռուէն, թաքստոցէն խեղկատակ live-երով ելոյթ ունենալը) տղամարդկութիւն, վեհանձնութիւն, արժանապատուութիւն եւ քաջութիւն կ‘ենթադրէ:
Արցախեան հակամարտութեան բանակցային գործընթացին ու հող յանձնել-չյանձնելու գծով նիկոլ փաշինեանը վերջ պէտք է տայ իր ուսերէն յանցանքը թօթափելու անպատկառ փորձին: Հարցում. այսպէս ըսած «դուխով յեղափոխութիւն» կազմակերպած կամ քայլարշաւի ելած ժամանակդ անտեղեա՞կ էիր քսանամեայ այդ թղթածրարէն ու անոր հոլովոյթէն: Անշուշտ, որ տեղեակ էիր, նոյնիսկ իր բոլոր մանրամասնութիւններով, էն էլ ոնց: Աւելին: Այս ուղղութեամբ բարացուցական են երկու հետեւեալ յայտարարութիւններդ, զորս կատարած ես իբրեւ վարչապետ (տեսաերիզները youtube-ի վրայ են), եւ որոնցմով կը հակասես դուն քեզի, երբ կը փորձես մեղքի բաժինէն ձեռքերէդ լուալ.
-«ես բանակցութիւնները սկսել եմ ոչ թէ Սերժ Սարգսեանի կէտից, այլ իմ սեփական կէտից. այս շատ կարեւոր նրբութիւն է»:
-«թող մեզ ոչ մէկը չասի էդ ինչ էք բանակցում. ինչ որ պէտք ա, էն էլ բանակցում ենք»:
Ասկէ աւելի յստակ խոստովանութիւ՞ն: Եւ հիմա
Բանակցութեանդ արդիւնքը յստակ է. անձնատուութիւն, «քափիթիւլասիոն»: Դուն ստեցիր, դուն խաբեցիր ժողովուրդիդ, ամբողջ երկուքուկէս տարի, ամբողջ 45 օրեայ պատերազմին ընթացքին, նոյնիսկ մինչեւ վերջին ռոպէն:
Եւ գաղտագողի, կէս գիշերին, մութին մէջ, առանց ոեւէ մէկուն հետ խորհրդակցելու, ոչ իսկ երկրի նախագահին կամ ա.գ. նախարարին հետ (որ ի դէպ գլխաւոր բանագնացն է այս հարցին), միայնակ ստորագրած ազգադաւ համաձայնագիրիդ ու պարտուողական մերժելի ու աններելի զիջումներուդ համար առաջին պատասխանատուն դուն ես: Հետեւաբար ու բնականաբար դո՛ւն ես նաեւ առաջին հաշուետուն ժողովուրդին առջեւ, որ Երեւանի կեդրոնը հաւաքուած հրաժարականդ կը պահանջէ արդարօրէն եւ կ‘ըսէ` հեռացի՛ր:
ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի ԿԿ-ի ներկայացուցիչ
Հրաչ Վարժապետեան
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
26 Հունվարի 2021, 19:46
26 Հունվարի 2021, 16:04
26 Հունվարի 2021, 20:15
26 Հունվարի 2021, 20:39
26 Հունվարի 2021, 21:14
26 Հունվարի 2021, 08:48
26 Հունվարի 2021, 10:17
26 Հունվարի 2021, 13:34
26 Հունվարի 2021, 19:30
26 Հունվարի 2021, 12:02
26 Հունվարի 2021, 12:10
26 Հունվարի 2021, 18:31
20 Հունվարի 2021, 18:04
24 Հունվարի 2021, 18:14
22 Հունվարի 2021, 17:37
20 Հունվարի 2021, 22:17
22 Հունվարի 2021, 23:29
25 Հունվարի 2021, 21:27
25 Հունվարի 2021, 16:24
26 Հունվարի 2021, 19:46
24 Հունվարի 2021, 19:45
20 Հունվարի 2021, 15:51
23 Հունվարի 2021, 13:42
21 Հունվարի 2021, 15:58
28 Դեկտեմբերի 2020, 08:56
29 Դեկտեմբերի 2020, 20:01
7 Հունվարի 2021, 19:41
15 Հունվարի 2021, 14:14
20 Հունվարի 2021, 18:04
9 Հունվարի 2021, 17:56
14 Հունվարի 2021, 22:50
6 Հունվարի 2021, 15:26
28 Դեկտեմբերի 2020, 10:47
24 Հունվարի 2021, 18:14
17 Հունվարի 2021, 21:51
6 Հունվարի 2021, 17:51
26 Հունվարի 2021, 21:30ՏԵՍԱՆՅՈւԹ. Քարինտակցիները հարգանքի տուրք են մատուցել զոհվ...
26 Հունվարի 2021, 23:58Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերում արոտավայրերի, խոտհա...
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
27 Հունվարի 2021, 00:05Այսօր բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթ...
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
29 Դեկտեմբերի 2020, 11:45Հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը եղել և մնում են Հայ...
26 Հունվարի 2021, 17:37Թուրքիան Լիբիայում խոշոր նավահանգիստ է կառուցում, որի շնո...
13 Հոկտեմբերի 2020, 15:46«Թուրք երեխաների առևանգում և բռնի քրիստոնեացում»-ը` թուրք...
22 Նոյեմբերի 2019, 17:00ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձ է արվում հակասահմանադրական կարգավորմամբ ...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...