close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մխիթարյանը մասնակցել է «Ռոմա»-ի մարզմանը

Սպորտ

13 Նոյեմբերի 2020, 12:45
 Մխիթարյանը մասնակցել է «Ռոմա»-ի մարզմանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը չէր միացել հավաքականին, մարզվել է «Ռոմա»-ի հետ:

Մխիթարյանի հետ մարզմանը մասնակցել են նաև «գայլերի» մի քանի այլ ֆուտբոլիստներ, որոնք չեն միացել ազգային թիմերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Հենրիխ Մխիթարյանին չեն թույլատրում միանալ Հայաստանի ազգային հավաքականին: Նոյեմբերի 7-ին «Ռոմա» ֆուտբոլային ակումբից ՀՖՖ ուղարկվեց Հռոմի շրջանային առողջապահական  համակարգի կողմից գրված ևս մեկ նամակ, որում, հղում տալով Իտալիայում ընդունված առողջապահական նոր օրենքին, նշվում է, որ «Ռոմա»-ում ընդգրկված ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող սպորտային որևէ միջոցառման մինչև կարանտինի ժամանակահատվածի ավարտը: Ֆուտբոլիստները պետք է ինքնամեկուսանան ակումբի բազայում և չեն կարող լքել Իտալիայի սահմանները, հետևաբար՝ նաև միանալ իրենց երկրների հավաքականներին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica