close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքական ձերբակալություններով անհնար է լռեցնել մեր ձայնը. Արթուր Վանեցյան

Արցախ

12 Նոյեմբերի 2020, 14:48
 Քաղաքական ձերբակալություններով անհնար է լռեցնել մեր ձայնը. Արթուր Վանեցյան

Արցախը դավադրաբար հանձնած դավաճան Նիկոլը ձերբակալել է ստորագրված պիղծ փաստաթղթի դեմ պայքարող ընդդիմության մի շարք առաջնորդների։ Այս մասին հայտարարություն է տարածել«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը:

Նա մասնավորապես նշել է. «Վստահեցնում եմ, որ քաղաքական և ազգադավ այս ձերբակալություններով անհնար է լռեցնել մեր ձայնը, և դավաճանը պետք է հեռանա։ Բանտում, թե ազատության մեջ՝ անձամբ ես շարունակելու եմ իմ անզիջում պայքարն այս դավաճանական փաստաթղթի կենսագործման դեմ։ Կոչ եմ անում չվհատվել, համախմբվել, շարունակել միասնական պայքարը՝ հանուն մեր ազգի արժանապատվության։  

Անզիջում է պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն գաղտագողի ստորագրած անձի դեմ»։

Սա երրորդ հանրապետության կյանքում տեղի ունեցած ամենաստոր քաղաքական հետապնդումն է, որի շարժառիթները դավաճանական են: Այս գործընթացը կարող է լինել ճակատագրական ՀՀ և ԱՀ համար: Նման հայտարարությամբ ավելի վաղ հանդես էր եկել «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:

Տարածված հայտարարության մեջ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ երեկոյան ձերբակալվել է ԱԱԾ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 225'1 («Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը») և 307'1 («Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը») հոդվածներով նախատեսված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով: Երեկ ձերբակալվել է նաև «Հայրենիք»-ի խորհրդի անդամ Արա Սահակյանը (225'1 հոդված):

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica